Արևմտահայերն այսպիսի խոսք ունեին․ «Ռուս մը խաբելու համար յոյն մը պէտք է, յոյնի մը համար՝ հրեայ մը, հրեայի մը համար՝ հայ մը և հայու մը համար՝ երկու սատանայ»։
Այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ։ Առաջիկայում հնարավոր են ոչ միայն հայկական ապրանքների նկատմամբ սահմանափակումների ընդլայնում, այլև միգրացիոն վարչարարության խստացում, գազի մատակարարման պայմանների վերանայում, լոգիստիկ խնդիրներ և ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի նկատմամբ քաղաքական ճնշման ուժեղացում...